Ծրագիրը իրականացվում է Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնի (ԱԱՔԵԿ) կողմից՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (DDF) աջակցությամբ։
Այն նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական դիմակայունությունը և նպաստել տեղեկացված քաղաքականության ձևավորմանը Հայաստանում՝ կոգնիտիվ անվտանգության և կոգնիտիվ դիմակայունության վերաբերյալ համապարփակ վերլուծական շրջանակի մշակման միջոցով։
Ծրագիրը ներառում է կոգնիտիվ անվտանգության ոլորտում միջազգային փորձի և քաղաքական մոտեցումների համեմատական վերլուծություն, Հայաստանի կոգնիտիվ միջավայրի և խոցելիությունների քարտեզագրում և վերլուծություն, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ, ինչպես նաև վերլուծական զեկույցների և քաղաքականությանն ուղղված առաջարկությունների մշակում և տարածում։ Այս արդյունքները նախատեսված են պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մեդիայի, փաստահավաք կազմակերպությունների և փորձագիտական համայնքի համար՝ նպաստելով Հայաստանում ավելի կառուցվածքային և տեղեկացված քաղաքական դիսկուրսի ձևավորմանը։